Հրատապ թեմա Հայաստանում
Պրոֆեսուրայի ավագ սերնդի վերջին մոհիկանները
Նրանք ուսանողներն են եղել հայկական բժշկական բարձրագույն կրթահամակարգը ստեղծողների, բժշկագիտության այն երախտավորների, ովքեր բժշկական կրթություն ստանալով աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, հնարավորություն ունենալով առավել բարեկեցիկ կյանք ունենալ Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր, նորանկախ հանրապետության կանչին ունկնդիր Հայաստան եկան` ոչ միայն հիմնադիրը դառնալու Հայաստանում բժշկական բարձրագույն դպրոցի, այլև մասնակցելու հազարավոր այն աղետյալներին բժշկական օգնություն ցուցաբերելուն, ովքեր գաղթի, սովի, մոլեգնող համաճարակների արդյունքում մահանում էին հազարներով:
Ահա ինչու` մասնագիտական գիտելիքներից զատ, ուսանողների համար ուսանելի էր իրենց ուսուցիչների վարքագիծը: Հավանաբար նաև այս կապակցությամբ առանձնակի ջերմ պետք է լիներ վերաբերմունքը հին գվարդիայի մեր ալեհեր ներկայացուցիչների նկատմամբ` ում հոգում դեռ հնչում են իրենց ուսուցիչների` Վահան Արծրունու, Գրիգոր Արեշյանի, Համբարձում Քեչեկի, Ռուբեն Գյանջեցյանի կամ նրանց անմիջական հետնորդների իմաստուն խոսքն ու կենսափորձի արձագանքները:
Ի դեպ` իրենք ևս կիսեցին մեր ժողովրդի ճակատագիրը հայրենական պատերազմի տարիներին` որպես զինվոր ու բժիշկ` և´ռազմաճակատում, և´ թիկունքի հոսպիտալներում...
Համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի որոշումը` հետ կանչել նախկինում համալսարանից օտարված այս կրթօջախի համար շատ բան արած որոշ դասախոսների` անգամ բավականին առաջացած տարիք ունեցող, ոչ միայն հուզեց ինձ, այլև հիմք տվեց համոզմունք ունենալու, որ` իրոք, «Ամենադժվար արվեստը կառավարելու արվեստն է» (Կարլ Վեբեր), քանի որ այն նշանակում է արժևորել մարդկանց` գնահատելով ըստ արժանիքների: Իսկ սա հանգեցնում է մեկ այլ մտքի`«Ով թողտվություն է հանդես բերում վատ մարդկանց նկատմամբ, նա վնասում է լավերին (Պուբլիոս Սիրիոս):
Չափազանց մեծ խորաթափանցություն չի պահանջվում` նկատելու, որ այս վերադարձների որոշ մասը բարոյական հիմնավորում ունեն:
Առիթի բերմամբ խոսքս վերադարձածներից մեկի` ընդհանուր հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Տիգրան Ասմանգուլյանի մասին է, ում դասերից մեկի առիթով ցանկանում եմ կիսել տպավորությունս նոր ընթերցողներիս հետ, թեև այս առիթով տարիներ առաջ արդեն մի հրապարակում «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» թողարկումներից մեկում եղել է:
12.03.2012 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY4G1vzD' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ